Մշակույթ
Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության ԱԺ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Աղվան Արշավիրի Վարդանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 3 անշարժ գույք. 1 անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտ. 1 տրանսպորտային միջոց. 3 իրավաբանական անձանցում մասնակցություն. բանկում ներդրված 2 ավանդ և դրանց դիմաց հաշվեգրված տոկոսները. 43 միլիոն 65 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ. 192 միլիոն 99 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





