Մշակույթ
Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հաղորդում են, որ «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող և Արարատի մարզ, ք․Արտաշատ, Երևան-Երասխ մայրուղի 4/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները, մասնավորապես՝ սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, եղել են ճաքեր, սննդի կառույցի առաստաղները չեն պահվել նորոգ վիճակում, հարթ չեն եղել, որպեսզի կանխարգելվի մասնիկների թափվելու հնարավորությունը։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը: ՍԱՏՄ-ից հաղորդում են, որ խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





