Քաղաքականություն
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Պորտուգալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
Հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Պորտուգալիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Եվրոպայի վարչության պետ Հակոբ Սարգսյանի և Պորտուգալիայի արտաքին գործերի նախարարության արտաքին քաղաքականության գլխավոր տնօրեն Էլենա Մալկատայի գլխավորությամբ։ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության փոխանցմամբ՝ քննարկվել են Հայաստան-Պորտուգալիա երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության խորացման հնարավորություններին։ «Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի արտաքին տնտեսական կապերի և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման համատեքստում Հայաստանի և Պորտուգալիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, այդ թվում՝ երկու երկրների գործարար շրջանակների միջև անմիջական կապերի հաստատման և ամրապնդման հնարավորություններին։ Զրուցակիցները ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի համատեքստում Հայաստան-Պորտուգալիա փոխգործակցության շարունակական խորացման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում։ Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա «Ռուսական երկաթուղիներ»-ը բաց է Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի արդյունավետության համատեղ գնահատման համար
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս




