ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Հանդիպման ընթացքում Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգային իրադրությունը, պատասխանել պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին»,- նշվում է հաղորդագրությունում։