Հոկտեմբերի 17-ին և 18-ին Երևանում կանցկացվի «Երևան Մարաթոն» վազքի միջազգային մրցույթը, որի կազմակերպման և անցկացման շրջանակում մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ Հոկտեմբերի 17-ին. ժամը 7․00-ից մինչև 13․00-ն՝ Հրազդանի կիրճի 5 կմ հատվածում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարակից տարածքից։ ժամը 6․00-ից մինչև հոկտեմբերի 18-ի ժամը 21։00-ն՝ Զաքյան փողոցը՝ Խորենացի-Գրիգոր Լուսավորիչ հատվածում։ Հոկտեմբերի 18-ին. ժամը 6․00-ից մինչև 8․40-ը երթևեկությունը կսահմանափակվի՝ Խորենացի փողոցում՝ Զաքյան փողոցից մինչև Իտալիայի փողոց, Բեյրութի, Իտալիայի և Վազգեն Սարգսյան փողոցներում ամբողջությամբ, Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Մելիք-Ադամյան փողոց, Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունն ամբողջությամբ։ Ժամը 6․00-ից մինչև 9․15-ը՝ Թումանյան փողոցը՝ Նալբանդյան փողոցից մինչև Խանջյան փողոց հատվածում, Սայաթ-Նովայի պողոտան՝ Նալբանդյան փողոցից մինչև Խանջյան փողոց հատվածում, Հանրապետության փողոցը՝ Խանջյան փողոցից մինչև Վարդանանց փողոց հատվածում։ Ժամը 6․00-ից մինչև 9․45-ը՝ Նալբանդյան փողոցը՝ Հանրապետության հրապարակի շրջանաձև երթևեկությունից մինչև Կորյունի փողոց / Սայաթ-Նովայի պողոտա, Վարդանանց փողոցը՝ Հանրապետության փողոցից մինչև Ալեք Մանուկյան փողոց, Ալեք Մանուկյան և Իսահակյան փողոցներն ամբողջությամբ։ Ժամը 6․00-ից մինչև 10․00-ն՝ Թամանյան փողոցն ամբողջությամբ, Մոսկովյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց։ Մինչև 10․10-ը՝ Սարյան փողոցը՝ Մոսկովյան փողոցից մինչև Լեոյի փողոց։ Մինչև 10․20-ը՝ Լեոյի փողոցն՝ ամբողջությամբ, Պարոնյան փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Հնդկաստանի փողոց։ Մինչև 10․30-ը՝ Հնդկաստանի և Ձորափի փողոցներն ամբողջությամբ։ Մինչև 14․00-ն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչև Իտալիայի փողոց հատվածում։ Մինչև 14․30-ը՝ Հրազդանի կիրճի և Նիկիտա Սիմոնյան փողոցներն ամբողջությամբ։ Ժամը 7․00-ից մինչև 14․30-ը՝ Հաղթանակի կամուրջը մասնակի, Արգիշտիի փողոցն ամբողջությամբ, Մաշտոցի պողոտան՝ Հաղթանակի կամրջից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց հատվածում։ «ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, հնարավորության դեպքում օգտվել այլընտրանքային ճանապարհներից, ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»,- նշվում է հաղորդագրությունում։