Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեղրաձոր գյուղի 63-ամյա մի բնակիչ աճեցնում է կանեփ, այն չորացնում տանիքում, նաև օգտագործում է թմրանյութ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ «Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ և դատարանի որոշմամբ տղամարդու տանը կատարվեց խուզարկություն։ Հայտնաբերվեց կանեփանման զանգվածով լցված 105 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը երեք կիլոգրամ էր։ Ավելին, հայտնաբերվեց նաև ինքնաշեն երկու ատրճանակ, ականանետի արկ, ինքնաձիգի երկու պահեստատուփ և փամփուշտ։ Նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է հաղորդագրությունում։