2026-10-15 11:00:00 Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Երեւանում՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին Հայաստանում անցկացվող COP17 համաժողովի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։ Այս մասին Ներքին գործերի նախարարության հիշեցումը եւ փակվելիք փողոցների ցանկը՝ ստորեւ։ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում նախատեսվող միջազգային պատվիրակությունների և բարձրաստիճան հյուրերի այցերով պայմանավորված՝ հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևան քաղաքի մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։Հոկտեմբերի 15-ին, ժամը 6.00-ից մինչև 23.00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․ • Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց,• Երևանյան փողոց,• Իսակովի պողոտա,• Հաղթանակի կամուրջ,• Արգիշտիի փողոց,• Գրիգոր Լուսավորչի փողոց,• Իտալիայի փողոց,• Խորենացու փողոց,• Վազգեն Սարգսյան փողոց,• Հանրապետության հրապարակ,• Նալբանդյան փողոց,• Թումանյան փողոց,• Աբովյան փողոց,• Արամի փողոց,• Պուշկինի փողոց,• Տերյան փողոց,• Բեյրութի փողոց,• Աթենքի փողոց,• Բրազիլիայի հրապարակ,• Ծիծեռնակաբերդի խճուղի,• Մաշտոցի պողոտա,• Պարոնյան փողոց,• Պռոշյան փողոց,• Բաղրամյան պողոտա,• Ֆրանսիայի հրապարակ,• Սայաթ-Նովայի պողոտա։Հոկտեմբերի 16-ին, ժամը 6․00-ից մինչև 20․00-ն՝ ժամանակ առ ժամանակ, երթևեկությունը կսահմանափակվի հետևյալ փողոցներում և ճանապարհահատվածներում․ • Աբովյան փողոց,• Պուշկինի փողոց,• Արամի փողոց,• Տերյան փողոց,Թումանյան փողոց,• Նալբանդյան փողոց,• Հանրապետության հրապարակ,• Վազգեն Սարգսյան փողոց,• Խորենացու փողոց,• Բեյրութի փողոց,• Գրիգոր Լուսավորչի փողոց,• Արգիշտիի փողոց,• Մաշտոցի պողոտա,• Ոսկերիչների փողոց,• Հաղթանակի կամուրջ,• Աթենքի փողոց,• Իսակովի պողոտա,• Երևանյան փողոց,• Գեներալ Ի․ Գասպարյանի փողոց։COP17 միջազգային համաժողովի շրջանակում հնարավոր խցանումներից և անհարմարություններից խուսափելու, ինչպես նաև մայրաքաղաքի ճանապարհային ցանցի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հնարավորության դեպքում սահմանափակել անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումը, նախապատվությունը տալ հասարակական տրանսպորտին և նախապես պլանավորել երթուղիները՝ հաշվի առնելով նախատեսվող սահմանափակումները։ Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter