Քաղաքականություն
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ ճանաչեց
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետոմսեր հանրության գերակա շահ ճանաչվեցին: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում։ Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ որոշման հիմքում ընկած է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2025-ի նոյեմբերի 17-ի որոշումը, որով դադարեցվել է ընկերության էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողությունը։ Համաձայն «Էներգետիկայի մասին» օրենքի՝ կառավարությունն առաջարկել էր բաժնետերերին համաձայնեցված կարգով օտարել բաժնետոմսերը, սակայն սահմանված եռամսյա ժամկետում այդ իրավունքը չի իրացվել։ Սահմանադրական դատարանն իր հերթին արձանագրել է, որ ժամանակավոր կառավարչի ինստիտուտը բացառապես կանխարգելիչ և ժամանակավոր միջոց է, որը չի կարող փոխարինել համակարգի կայուն և երկարաժամկետ իրավական լուծմանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մշակած որոշման ընդունումն անմիջական լրացուցիչ ֆինանսական միջոցներ չի պահանջում, սակայն հետագայում պետական կամ տեղական բյուջեներում կարող են նախատեսվել միջոցներ՝ օտարվող սեփականության դիմաց օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տրամադրելու և գործընթացը կազմակերպելու համար։ Նախագծի հավելվածի համաձայն՝ ՀԷՑ-ի 246,423 հասարակ անվանական բաժնետոմսերից 69.99 տոկոսը կամ 172,496 հատը պատկանում է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ին, որի ձայնի իրավունքը սառեցված է, իսկ 30 տոկոսը կամ 73,927 հատը՝ Կիպրոսում գրանցված «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը։ Բաժնետոմսերի ընդհանուր անվանական արժեքը կազմում է շուրջ 21 մլն դրամ։ Բաժնետոմսերի ձեռքբերողը հանդիսանալու է Հայաստանի Հանրապետությունը, իսկ օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը լինելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Փաստաթղթի համաձայն՝ սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել 2027-ի մայիսի 1-ը, իսկ ավարտի վերջնաժամկետը՝ 2027-ի հոկտեմբերի 1-ը։ Օտարումն իրականացվելու է նախնական և համարժեք փոխհատուցմամբ՝ օրենքով սահմանված կարգով։ Կառավարությունը տնային կալանքի տակ գտնվող միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքին 380,000 դոլար էր առաջարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության համար։ Կարապետյանները մերժել են առաջարկը։ Ֆիրդուսի վերջին տան սեփականատերեր. «Մեզ ուզում են ճնշումներով վտարել» ՀԷՑ-ի ենթակայանի հրդեհից հետո հնարավոր է նոր ենթակայան կառուցվի. Ռոմանոս Պետրոսյան Հայաստանում ռուսական բիզնեսի շահերի խախտումը չի մնա առանց արձագանքի․ Գալուզին Կառավարությունն առաջարկում է հանրության գերակա շահ ճանաչել ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը Հայտարարագրման ինստիտուտը կարող է մտնել եկեղեցի՞. հատված Թագուհի Ղազարյանի հետ զրույցից Գինեցանկ | Բնական սաթե գինիներ՝ «Սենտիմենտալ» Երևանն ու Մոսկվան երկաթուղու հարցով աշխատանքային խումբ են ստեղծում Բնության օրենքները բերել թվային տեսքի Ինչպե՞ս վերականգնել երեխայի ուշադրությունը Երևանյան կապտաթիթեռը՝ COP17-ի խորհրդանիշ «Մենք այսօր Հայաստանի սահմաններն ամբողջությամբ ինքնուրույն չենք վերահսկում». Թագուհի Ղազարյան «Իշխանությունների եվրաինտեգրման օրակարգը քարոզչական փուչիկ է». Ղահրամանյան
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս




