Առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված և արձակված պայմանագրային զինծառայողներին դրամական օգնություն կհատկացվի։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում։ Ըստ հիմնավորման՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախկինում կատարված փոփոխություններով սահմանվել էր առողջական պատճառներով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից արձակվելու կարգը, սակայն կառավարության որոշման մեջ տեխնիկական վրիպակի պատճառով չէին նախատեսվել պայմանագրային զինծառայողներին հասանելիք դրամական օգնության սոցիալական երաշխիքները: Մայր օրենքում կատարված հետագա փոփոխություններով այդ թերկարգավորումը շտկվել է։ Մեկ այլ փոփոխությամբ վերանայվում է հիվանդության պատճառով զինծառայողներին տարեկան մեկ անգամ տրվող դրամական օգնության տրամադրման պայմանը։ Նախկին «երկարատև հիվանդության» ընդհանուր ձևակերպման փոխարեն սահմանվում է հստակ ժամկետ. դրամական աջակցությունը կհատկացվի անընդմեջ 30 օրացուցային օր հիվանդանոցային բուժման մեջ գտնվելու դեպքում։ Նախագծում նշվում է, որ բժշկական օգնության ծավալների ավելացման և առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման արդյունքում բուժման հետ կապված զինծառայողների անձնական ծախսերը կրճատվել են, ինչի պատճառով նպատակահարմար է գտնվել դրամական օգնության տրամադրումը դարձնել առավել հասցեական։ Մեր առաջիկա ամենակարևոր անելիքը խաղաղության պայմանագրի ստորագրումն է՝ մինչև 2031-ը. Փաշինյան LIVE: Կառավարության նիստը, հոկտեմբերի 15 Կրծքագեղձի քաղցկեղը 3-4 տարի վաղ հայտնաբերելու հնարավորություն․ սքրինինգը ներառվել է ապահովագրության փաթեթում Զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով․ ՊՆ Հայտարարագրման ինստիտուտը կարող է մտնել եկեղեցի՞. հատված Թագուհի Ղազարյանի հետ զրույցից Գինեցանկ | Բնական սաթե գինիներ՝ «Սենտիմենտալ» Երևանն ու Մոսկվան երկաթուղու հարցով աշխատանքային խումբ են ստեղծում Բնության օրենքները բերել թվային տեսքի Ինչպե՞ս վերականգնել երեխայի ուշադրությունը Երևանյան կապտաթիթեռը՝ COP17-ի խորհրդանիշ «Մենք այսօր Հայաստանի սահմաններն ամբողջությամբ ինքնուրույն չենք վերահսկում». Թագուհի Ղազարյան «Իշխանությունների եվրաինտեգրման օրակարգը քարոզչական փուչիկ է». Ղահրամանյան