Մշակույթ
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Ջուլիո Չենտեմերոյի հետ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Իտալիայի պատգամավորների պալատի Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ջուլիո Չենտեմերոյի հետ։ «Հանդիպմանը մասնակցել է նաև Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սերջիո Պիացցին։ Քննարկվել են Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի շրջանակում համագործակցության զարգացմանն ու հետագա փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր»,- ասված է ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության տարածած հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





