ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում հոկտեմբերի 15-ին Հայաստան է ժամանել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ Նասրին։ Բարձրաստիճան հյուրին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Այս օրերին Երևանը հյուրընկալում է COP17-ը՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և քննարկելու հետագա համատեղ գործողությունները։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ