Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուի հետ։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Մոլդովայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների առջև ծառացած մարտահրավերների, դրանց ընդհանրությունների և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- նշվում է հաղորդագրության մեջ։