Մշակույթ
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Չինաստանի էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարարին
Շրջակա միաջայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Հուան Ռունցիուի հետ։ Այս մասին հաղորդում է ՇՄՆ մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են COP17-ի օրակարգային առաջնահերթությունները՝ կարևորելով Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի գնահատումն ու մինչև 2030 թվականը սահմանված նպատակներին հասնելու ուղղությամբ համատեղ ջանքերի ակտիվացումը։ Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանության ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





