Տնտեսություն
Նոր կենսաչափական անձնագրի համար արցախցիները ևս կվճարեն 28,650 դրամ
Այն արցախցիները, որոնք դիմել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար և անձնագիրը կստանան նոյեմբերի 1-ից հետո, նոր նմուշի կենսաչափական անձնագրի համար ևս կվճարեն 28,650 դրամ։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից ՍիվիլՆեթին հայտնել են, որ պետական տուրքերը նույնն են ՀՀ բոլոր քաղաքացիների համար։ Նոյեմբերի 1-ից Հայաստանում ներդրվելու է կենսաչափական փաստաթղթերի նոր համակարգը։ Նոր նմուշի կենսաչափական անձնագրի արժեքը սահմանվել է 28,650 դրամ, իսկ նույնականացման քարտինը՝ 5,950 դրամ։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի խոսքով՝ սահմանված տուրքերը համապատասխանում են մրցույթում հաղթած մասնավոր ընկերության առաջարկած ինքնարժեքին, և պետությունը դրանց վրա հավելյալ գումար չի ավելացրել։ Ծառայության պարզաբանմամբ՝ նոր նմուշի կենսաչափական նույնականացման քարտը պարտադիր է լինելու 16 տարին լրացած ՀՀ բոլոր քաղաքացիների համար, իսկ անձնագիրն անհրաժեշտ է լինելու արտերկիր ճամփորդելու համար։ Միևնույն ժամանակ, արցախցիների համար «070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվելու։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության իրազեկման համաձայն՝ այդ անձնագրերը շարունակելու են տրամադրվել նույն պայմաններով։ Դիմումների ընդունումն ու փաստաթղթերի տրամադրումը կշարունակվեն ծառայության գրասենյակներում։ Արցախից տեղահանված ավելի քան 45 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳՆ փոխնախարար Նոր կենսաչափական փաստաթղթեր․ ո՞վ պետք է ունենա և որքա՞ն կարժենա․ Նելլի Դավթյան Քաղաքական գոյատևումը՝ ամենից վեր․ Foreign Policy-ի հոդվածն անդրադառնում է Հայաստանի ժողովրդավարական հետընթացին Բնակապահովման ծրագրից օգտվելու հիմնական խոչընդոտները Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ
Աղբյուր՝ CivilNet — ընդհանուր լրահոս





