ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել կառավարություններին վերանայել ֆինանսական առաջնահերթությունները և ավելացնել ներդրումները բնության պահպանության ուղղությամբ։ Նրա խոսքով՝ բնության պահպանության համար ծախսվող յուրաքանչյուր դոլարի դիմաց 30 դոլար ուղղվում է բնության քայքայմանը։ «2023-ին 7,3 տրիլիոն ԱՄՆ դոլար ուղղվել է բնության համար բացասական հետևանքներ ունեցող գործունեությանը։ Բոլոր ոլորտները նպաստել են աղտոտմանը, գյուղատնտեսությունը՝ հողերի քայքայմանը, իսկ հանածո վառելիքի սուբսիդավորումը ինքնասպանություն է, քանի որ այն քայքայում է մեր մոլորակը և կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառներից է»,- հայտարարել է Գուտերեշը։ Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) ընթացքում առաջնորդների գագաթնաժողովում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Երևանյան հռչակագիրը։ Նա նշել է, որ այն նպաստում է կենսաբազմազանության պահպանության հարցերը պետական որոշումների, քաղաքականությունների, բյուջեների և կարգավորումների մեջ ներառելուն։ COP17-ի շրջանակում՝ առաջնորդների գագաթնաժողովում, նախատեսվում էր քաղաքական հռչակագրի՝ «Yerevan Call for Action»-ի ընդունումը։ Այն վերահաստատում է կենսաբազմազանության դերը կայուն զարգացման, պարենային անվտանգության և կլիմայական կայունության գործում։ Գուտերեշը նշել է, որ մինչև 2030 թվականը կենսաբազմազանության, կլիմայի և հողերի վերականգնման գլոբալ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է տարեկան բնահեն լուծումներին ուղղվող ներդրումները հասցնել 530 միլիարդ դոլարի։ Նրա խոսքով՝ այդ գումարը համաշխարհային ՀՆԱ-ի մոտ կես տոկոսն է, և անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովելու համար կառավարությունները պետք է համագործակցեն մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և միջազգային զարգացման բանկերի հետ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ կենսաբազմազանության պահպանության համար անհրաժեշտ է ոչ միայն ավելացնել ֆինանսավորումը, այլև փոխել այն քաղաքականությունները, որոնք վնասում են բնությանը։ Նա ընդգծել է կայուն և վերականգնողական գյուղատնտեսության, շրջանառու տնտեսության, թափոնների կրճատման, թափանցիկության և տվյալների հրապարակման կարևորությունը։ Գուտերեշը նաև նշել է վերականգնվող էներգիայի դերը՝ ընդգծելով, որ 2010 թվականից արևային էներգիայի արժեքը նվազել է 90 տոկոսով, իսկ մաքուր էներգիայի ոլորտում համաշխարհային ներդրումները գրեթե կրկնապատկվել են՝ հանածո վառելիքի ոլորտում ներդրումների համեմատ։ Նա ողջունել է Երևանյան հռչակագիրը՝ այն համարելով բնության պահպանության հարցերը պետական որոշումների, քաղաքականությունների, բյուջեների և կարգավորումների մեջ ներառելու կարևոր քայլ։ Մինչև 2030-ը կասեցնել կենսաբազմազանության կորուստը․ ընդունվել է Երևանյան հռչակագիրը Հայկական կարմիրի անցյալն ու ներկան․ ինչպես է պահպանվում որդան կարմիրը Հայաստանի և Թուրքիայի նախարարները Երևանում քննարկել են ուղիղ առևտրի հնարավորությունները Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ակտիվացումը կարևոր ձեռքբերում կբերի Հարավային Կովկասին․ թուրք նախարար Ինչու Փաշինյանը փոխեց դիրքորոշումը ատոմակայանի հարցում Հայաստանը ստիպված է զիջել Ռուսաստանին Հայկական յարխուշտան՝ COP17-ի առաջնորդների գագաթնաժողովում Եկեղեցին մոմավաճառությունը բիզնես չի համարում COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների դիմավորում և բացման արարողություն «Գիշեր-ցերեկ չունենք»․ ձկնաբույծները՝ նոր շուկաներ որոնելու մասին Փաշինյանը մինչև 2031-ը խաղաղության պայմանագիր է ցանկանում ստորագրել Ադրբեջանի հետ