Մշակույթ
Ամուլսար, հանրային քննարկում (լուսանկարներ)
Կոնսերվատորիայի այգում տեղի ունեցավ Ամուլսարի թեմայով հանրային քննարկում։ «Ամուլսարի հարցը շարունակում է մնալ Հայաստանի բնապահպանական և հանրային նշանակության կարևորագույն խնդիրներից մեկը։ Հանքի շահագործման հեռանկարը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ կապված ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի և ազդակիր համայնքների ապագայի հետ»,- նշված է նախաձեռնության ֆեյբուքյան միջոցառման նկարագրությունում։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությունը։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





