Մշակույթ
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Օմանի շրջակա միջավայրի պահպանության մարմնի նախագահին
COP17-ին ընդառաջ շրջակա միջվայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Օմանի Սուլթանության շրջակա միջավայրի պահպանության մարմնի նախագահ Աբդուլլահ Ալիի հետ։ Այս մասին հաղորդում է ՇՄՆ մամուլի ծառայությունը։ Քննարկվել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման, էկոհամակարգերի վերականգնման և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունության բարձրացման հնարավորությունները։ Անդրադարձ է եղել նաև COP17-ի օրակարգին՝ կարևորելով միջազգային համագործակցությունն ու համատեղ ջանքերը կենսաբազմազանության պահպանության գլոբալ նպատակներին հասնելու գործում։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





