Քաղաքականություն
ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել «կառավարությունում մի շարք կադրային փոփոխությունների առաջարկներ»։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կադրային փոփոխությունները քննարկվել են Միշուստինի և Պուտինի հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի առավոտյան, գրում է Meduza-ն։ Միշուստինն առաջարկել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին նշանակել նաև փոխվարչապետի պաշտոնում։ Սիլուանովն արդեն համատեղել է այդ պաշտոնները 2018-2020 թվականներին։ Պրիմորիեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն առաջադրվել է փոխվարչապետի՝ Հեռավորարևելյան դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնում։ Ներկայում փոխվարչապետի՝ նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում է Յուրի Տրուտնևը։ Փոխվարչապետի պաշտոնում առաջադրվել է նաև տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը։ Միշուստինն առաջարկում է տրանսպորտի նախարար նշանակել «Ռոսավիացիա»-ի ղեկավար Դմիտրի Յադրովին։ Եվս մեկ փոխվարչապետ կդառնա ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Իրինա Օկլադնիկովան։ Նրա թեկնածությունն առաջարկվել է փոխվարչապետի՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Դմիտրի Գրիգորենկոն։ «Այս առաջարկները ստացել են նախագահ Պուտինի աջակցությունը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ ՌԴ Սահմանադրության համաձայն՝ կառավարության ղեկավարի առաջարկած թեկնածությունները պետք է հաստատվեն Պետդումայի կողմից։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների հնարավոր հանդիպումը 235 մլն դոլարի գործարք․ Ադրբեջանն Իսրայելից նոր զենք է գնում Անկարայում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ հերթական բողոքի ակցիան է անցկացվել
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս




