Նորայր Մկրտչյանը նշանակվել է զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ: Այս մասին հրամանագիր է ստորագրել նախագահ Վահագն Խաչատուրյանը: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Նորայր Մկրտչյանին նշանակել զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ»,- նշվում է համաձայնագրում: