Մշակույթ
Տարոն Եղիազարյանը նշանակվել է ՊՆ սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ
Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրով` Տարոն Եղիազարյանը նշանակվել է պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Տարոն Եղիազարյանին նշանակել պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ»,- նշվում է հրամանագրում:
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





