Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային file-online.taxservice.am համակարգն աշխատում է խափանումներով։ «Ներկայում մասնագետների կողմից իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ համակարգի բնականոն աշխատանքը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ։ Կոմիտեն հայցում է հարկ վճարողների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասվում է հաղորդագրությունում։ Կոմիտեից տեղեկացնում են, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հոկտեմբերի 21-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր չեն հաշվարկվելու։ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ