Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» ու նիդերլանդական «ԱԶ Ալկմարի» միջև Եվրոպա լիգայի հիմնական փուլի երրորդ տուրի հանդիպումը կսպասարկի Խորվաթիան ներկայացնող մրցավարական անձնակազմ, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել 31-ամյա Պատրիկ Կոլարիչը: Եզրային մրցավարներն են Լուկա Պայիչը և Իվան Ստարչևիչը: Չորրորդ պաշտոնյան Իվան Վուկանչիչն է: «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 22-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի ժամը 20:45-ին: Նախորդ երկու տուրերում երևանյան ակումբը պարտվել է չեխական «Սպարտա Պրահային» (1:4) ու լեհական «Յագելոնիային» (1:3): Եվրոպա լիգայի հիմնական փուլում «Արարատ-Արմենիան» մրցելու է նաև պորտուգալական «Տորենսեի» (նոյեմբերի 5), ավստրիական «Զալցբուրգի» (նոյեմբերի 26), նիդերլանդական «ՆԵԿ Նեյմեգենի» (դեկտեմբերի 10), սլովենական «Ցելյեի» (հունվարի 21) ու իտալական «Միլանի» (հունվարի 28) հետ: Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում են անձրևներ և ամպրոպ