Քաղաքականություն
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել` հիշեցնելով, որ ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին։ ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ քվեարկության նախորդ օրը, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչ 20։00-ն նախընտրական քարոզչությունն արգելվում է։ «Այդ խախտումը կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով։Ընտրության օրը պետք է ուշադրություն դարձնել հագուստին, որպեսզի այն որևէ կերպ չասոցացվի ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի հետ։ Կոչ ենք անում պահպանել սահմանադրական օրենքից բխող կարգավորումները»,-նշված է ԿԸՀ տարածած հաղորդագրության մեջ։ Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս




