Քաղաքականություն
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Տեղի է ունեցել «Անկախ դիտորդ» դաշինքի ճեպազրույցը։ Առաքելության ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Գևորգ Քոթանջյանը ներկայացնում են դիտարկման ամփոփում` ժամը 14։30-ի դրությամբ։ Անկախ դիտորդ դաշինքը 2026թ․ հոկտեմբերի 25-ին իրականացնում է դիտորդական առաքելություն Հայաստանի Հանրապետության բոլոր համայքներում։ Քվեարկության օրվա դիտարկումն իրականացվում է շուրջ 200 շրջիկ դիտորդների, այդ թվում` 11 արագ արձագանքման խմբերի միջոցով։ Հանձնաժողովի նիստը դիտարկվել է 90 տեղամասում։ Ժամը 13։30-ի դրությամբ դիտորդներն այցելել են 380 տեղամաս։ 1. Ուղարկվել է 2 դիմում ԿԸՀ-ին, 2. Կատարվել է 11 զանգ ԸԸՀ-ներին՝ հարցերի օպերատիվ լուծման նպատակով, 3. Կազմվել է հանցանքի մասին 5 հաղորդում։ Մանրամասները՝ տեսանյութում։ ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ 3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





