Մշակույթ
Ստեփանավանում քվեարկության ուղղորդման մասին ահազանգեր կան. հանձնաժողովի նախագահը պարզաբանում է
Այսօր առավոտյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության վստահված անձ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսանյութեր, որտեղ երևում էին ուղղորդված քվեարկության դեպքեր Ստեփանավան համայնքի 25/1 ընտրատեղամասում։ Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հասմիկ Կարախանյանի խոսքով՝ երկու դեպքում էլ քաղաքացիները ի վիճակի չեն եղել քվեարկելու։ «Եղել են 90-ն անց, ինսուլտ տարած պապիկներ, ովքեր ի վիճակի չեն եղել ինքնուրույն քվեարկել։ Մեկի համար դրսում եղած ընտրողներից մեկին գրանցեցինք որպես օգնող, մյուսի դեպքում թոռն օգնեց»,- ասաց Կարախանյանը։ Նրա խոսքով՝ ընտրողների հոսքն այս ժամի համար շատ լավ է, 50 %-ից ավելի մասնակցություն կա։ Գոհար Մելոյանն էլ մեզ հետ զրույցում խոսել է Ստեփանավանում ուղղորդումների մեծ ծավալի մասին։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





