Մշակույթ
Թիվ 26/07 տեղամասային հանձնաժողովի անդամը հեռացրել է սոցցանցի գրառումն ու ներողություն խնդրել․ ԿԸՀ
Թիվ 26/07 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից սոցիալական ցանցում հրապարակված գրառման առնչությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ վերջինս ներողություն է խնդրել և հեռացրել գրառումը։ «Հիշեցնում ենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին արգելված է զբաղվել քարոզչությամբ»,- նշվում է ԿԸՀ-ի հաղորդագրությունում։ Նշենք, որ հանձնաժողովի անդամը գրառում էր կատարել՝ հաջակցություն ընդդիմադիր ուժերի։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է արել քաղաքական գործիչներին, զանգվածային լրատվության միջոցներին և ընտրական գործընթացի մյուս մասնակիցներին մինչև քվեարկության ավարտը՝ ժամը 20։00-ն, զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց և տարածելուց, որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





