Քաղաքականություն
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր Արթիկ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։ Քվեարկությունն անցկացվում է 24 բնակավայրում, իսկ ընտրապայքարին մասնակցում է չորս քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունները։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության վստահված անձի խոսքով՝ թիվ 33/8 ընտրական տեղամասում խախտում է արձանագրել, ավելի կոնկրետ՝ ուղղորդում ՔՊ-ի աջակիցների կողմից։ Հանձնաժողովի նախագահն էլ վստահեցնում է՝ ուղղորդում չի եղել, բայց միջադեպն արձանագրվել է գրանցամատյանում։ Մանրամասները՝ տեսանյութում։ ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ 25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





