Հասարակություն
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել հունական «Օլիմպիակոսի» կազմում: Հունաստանի առաջնության 8-րդ տուրում «Օլիմպիակոսը» սեփական խաղադաշտում 5:0 հաշվով հաղթել է «Կալամատային»: Նաիր Թիկնիզյանը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ երկրորդ խաղակեսի առաջին րոպեին գոլային փոխանցում է կատարել պորտուգալացի հարձակվող Ժոտա Սիլվային, որը դարձել է հեթ-տրիկի հեղինակ: 27-ամյա հայ ֆուտբոիստը 7-րդ հանդիպումն է անցկացրել ընթացիկ մրցաշրջանում: «Օլիմպիակոսը» 19 միավորով երկրորդ տեղում է և 2 միավոր է զիջում առաջատար «Պանատինաիկոսին»: «Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





