Քաղաքականություն
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՏԻՄ ընտրությունների հաղթանակն ու նոր ընդդիմության մարտահրավերը թեմային ֆեյսբուքյան տեսանյութով անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով.«19 համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կամ պրոՔՊ-ական թեկնածուներն ու թիմերը տարան ջախջախիչ հաղթանակ»։ Անդրադառնալով ընտրական արդյունքներին հաջորդող քաղաքական իրավիճակին՝ նա ընդգծել է. «Ամենևին էլ երջանիկ չեմ, որ մի շարք համայնքներում ստացել ենք 70+, 80+, 90+ տոկոս ձայներ, որովհետև դրանք առաջ են բերում ընդդիմության հարցը»։ Փաշինյանի խոսքով՝ «Հայաստանին պետք է նոր, ժողովրդավարական և պետականակենտրոն ընդդիմություն», սակայն «կառավարությունը չի կարող և չպետք է ընդդիմություն ստեղծի, որովհետև դա կլինի կառավարվող ու կեղծ ընդդիմություն»։ Մանրամասները՝ տեսանյութում։ Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս




