Մշակույթ
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 90 խեցգետնաորսիչ
Շրջակա միջավայրի նախարարությունից հաղորդում են, որ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի տեղամասի ծառայողները Սևանա լճից դուրս են բերել ապօրինի տեղադրված 90 հատ խեցգետնաորսիչ: «18 խեցգետին հնարավոր է եղել բաց թողնել լիճ: Կազմվել է օրենսդրության խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։ Հարկ է նշել, որ Կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N120-Ն որոշմամբ սահմանված է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Սույն որոշմամբ 2026 թվականի համար Սևանա լճում խեցգետին կենդանատեսակի արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։ Էկոպարեկային ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել օրենքով սահմանված նորմերը։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված պատասխանատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ Հետք — ընդհանուր լրահոս





