Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Էլինա Դանիելյանը Լյուքսեմբուրգի «CE Gambit Bonnevoie» թիմի կազմում դարձել է Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացված Եվրոպայի կանանց 30-րդ ակումբային գավաթի փոխչեմպիոն: Հայ գրոսմայստերը 7 հնարավորից վաստակել է 5 միավոր և երրորդ խաղատախտակի վրա նվաճել անհատական արծաթե մեդալ, հաղորդում է ՀՇՖ մամուլի ծառայությունը: «CE Gambit Bonnevoie» թիմի կազմում հանդես են եկել նաև Աննա Ուշենինան (Ուկրաինա), Կլաուդիա Կուլոնը (Լեհաստան), Ալեքսանդրա Մալցևսկայան (Լեհաստան) և Նարիման Խալաֆովան (Ադրբեջան): Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ