«Մոբայլ Սենթր Արտ» ընկերությունը 2026 թվականի հունվար-սեպտեմբերի արդյունքներով շարունակում է գլխավորել 1000 խոշոր հարկատուների ցանկը։ Էլեկտրատեխնիկայի առևտրով զբաղվող ընկերությունը այս տարվա 3 եռամսյակների ընթացքում պետբյուջե է վճարել 64․3 մլրդ դրամ հարկ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 22․6 %-ով ավելի։ Այս ընկերությունը 1000 խոշոր հարկատուների առաջատարն էր նաև 2025-ին։ «Մոբայլ Սենթր Արտ»-ի հաջողությունը, հիշեցնենք, մեծապես պայմանավորված է դեպի Ռուսաստան տեխնիկայի վերարտահանմամբ։ Ուշագրավ է, որ հայկական բազմաթիվ ապրանքների նկատմամբ Ռուսաստանի արգելքները, փաստորեն, չեն ազդել այս ընկերության վրա։ ՌԴ-ի փոխարեն ո՞ւր է գնացել հայկական միրգը․ պետությունը փոխհատուցել է արտահանված ծավալի շուրջ 90%-ը Ավելին՝ եթե 2026-ի հունվար-հունիսին «Մոբայլ Սենթր Արտ»-ը վճարել էր մոտ 38․2 մլրդ դրամ հարկ՝ եռամսյակում միջինում 19․1 մլրդ դրամ, ապա 2026-ի հուլիս-սեպտեմբերին այն վճարել է 26․2 մլրդ դրամ։ Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը Խոշոր հարկատուների ցանկում երկրորդ հորիզոնականում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ 60․8 մլրդ դրամ վճարած հարկերով։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հանքարդյունաբերող ընկերության հարկերն ավելացել են 68․2%-ով։ Երրորդ հորիզոնականում ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ տոբակո» ընկերությունն է՝ 46․2 մլրդ դրամով։ 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ վճարած հարկերի աճը 0․6% է։ 4-րդ խոշոր հարկատուն բնական մենաշնորհատեր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ 39․6 մլրդ դրամով։ Գազամատակարար ընկերությունը նախորդ տարվա համեմատ ավելի է վճարել 13․5 % հարկ։ Խոշոր հարկատուների տասնյակի 5-րդ և 6-րդ հորիզոնականներում բանկային համակարգի ներկայացուցիչներ են՝ «Արդշինբանկը» և «Ամերիաբանկը», համապատասխանաբար՝ 38․1 մլրդ դրամ (2025-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճը՝ 19․4 %) և գրեթե 28 մլրդ դրամ (աճը՝ 12%) ցուցանիշով։ 7-րդ և 8-րդ տեղերում առցանց խաղերի և բուքմեյքերական ծրագրային ապահովման ոլորտի ներկայացուցիչներ են՝ «Սոֆթ Կոնստրակտ» և «Դիջիթեյն» ընկերությունները, համապատասխանաբար՝ 25․3 մլրդ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճը՝ 55․1 %) և 25․2 մլրդ դրամ (աճը՝ 50․1 %) վճարած հարկերով։ Խոշոր հարկատուների ցանկում 9-րդը ծխախոտի առևտրով զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունն է՝ 22․8 մլրդ դրամով։ Այս ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ իր վճարած հարկերն ավելացրել է 45․3 %-ով։ Տասնյակը եզրափակում է կրկին ծխախոտի շուկայի ներկայացուցիչ՝ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը՝ 20․4 մլրդ դրամով, որը 2025-ի հունվար-սեպտեմբերի համեմատ ավելի է 12․1 %-ով։ Նկատենք, որ «Գրանդ տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունները պատկանում են նույն սեփականատերերին՝ Միքայել և Կարեն Վարդանյաններին։ 4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ 15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը