Տեխնոլոգիաներ
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
Էլվիս Փրեսլիի երաժշտության հեղինակային իրավունքների սեփականատերերը դատական հայց են ներկայացրել արհեստական բանականության մոդելներ մշակող Anthropic ընկերության դեմ՝ մեղադրելով նրան հեղինակային իրավունքների խախտման մեջ։ Այս մասին հայտնում է The New York Times-ը, որին վկայակոչում է The Insider-ը։ Հայցվորները պնդում են, որ ընկերությունն իր արհեստական բանականության մոդելներին ուսուցանելու համար օգտագործել է Փրեսլիի 274 երգ։ Դատական փաստաթղթերում հիշատակվում են երգչի այնպիսի հիթեր, ինչպիսիք են Return to Sender, All Shook Up և Can’t Help Falling in Love երգերը։ Ընդհանուր առմամբ, ընկերությունից պահանջում են 41 միլիոն դոլարի փոխհատուցում կամ յուրաքանչյուր երգի համար՝ 150 հազար դոլար։ Anthropic-ին մեղադրել են իր բիզնես մոդելն «աննախադեպ մասշտաբներով հեղինակային իրավունքների խախտման» վրա կառուցելու մեջ։ Ընկերությունում, սակայն, հայտարարել են, որ համաձայն չեն ներկայացված մեղադրանքների հետ և մտադիր են պաշտպանվել դատարանում։ Անցյալ շաբաթ մշակող ընկերության դեմ նմանատիպ հայց էր ներկայացրել նաև Reservoir երաժշտական ընկերությունը։ Այն նույնպես Anthropic-ին մեղադրել է հեղինակային իրավունքների սեփականատերերի թույլտվության բացակայությամբ ավելի քան 850 ստեղծագործություն Claude չաթբոտի ուսուցման համար օգտագործելու մեջ։ Այդ դեպքում հայցը վերաբերում էր Մադոննայի և այլ կատարողների երգերին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Meta-ն տուգանվել է ռեկորդային՝ 25 միլիարդ դոլարով՝ օգտատերերին գաղտնիության հարցում մոլորեցնելու համար Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





