Հայտնի են Հայաստանի 21 համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։ Արարատի մարզի Արտաշատ համայնքում երեք ուժ էր մասնակցում ՏԻՄ ընտրությանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 85,95 տոկոսը կամ 23 հազար 729 ձայն։ Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Կառլեն Մկրտչյանն է։ ՀՅԴ-ն ստացել է ձայների 10.59 տոկոսը կամ 2925 ձայն, իսկ «Նոր դարաշրջան» կուսակցությունը՝ 3,43 տոկոսը կամ 948 ձայն։ Արմավիրի մարզի Արաքս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է ձայների 71,95 տոկոսը կամ 6257 ձայն։ Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Ղազար Ղազարյանն է։ ՔՊ-ի հետ մասնակցող մյուս ուժը՝ «Արդարություն» դաշինքը ստացել է ընտրողների ձայների 28,02 տոկոսը կամ 2437 ձայն։ Արմավիրի մարզի Արմավիր համայնքում, որտեղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրված միակ ուժն էր, իշխող ուժը ստացավ ձայների 96,07 տոկոսը կամ 13 395 ձայն, դեմ է քվեարկել 3,43 տոկոսը կամ 479 մարդ։ Ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Վարշամ Սարգսյանն է։ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունների ձևավորած «Համերաշխություն» դաշինքը ստացել է ձայների 81,71 տոկոսը՝ 10 380 ձայն։ Ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Գուրգեն Մարտիրոսյանն է։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 10,81 տոկոսը կամ 1374 ձայն, «Հայկական քվե» կուսակցությունը՝ 7,46 տոկոսը կամ 948 ձայն։ Մարտունի համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 67,61 տոկոսը կամ 12320 ձայն։ Ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Հովհաննես Հովեյանն է։ Ընտրապայքարին մասնակցել են նաև «Մեր համայնք», ՀՅԴ-ն և «Ապրելու երկիր» կուսակցությունները։ «Մեր համայնք»-ը ստացել է ձայների 16 տոկոսը կամ 2971 ձայն, ՀՅԴ-ն ստացել է ձայների 11,28 տոկոսը կամ 2053 ձայն, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 4,81 տոկոսը կամ 878 ձայն։ Վարդենիս համայնքում նույնպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էր առաջադրված միակ ուժը։ ՔՊ-ի օգտին է քվեարկել մասնակիցների 93,78 տոկոսը կամ 9530 մարդ, դեմ է քվեարկել 5,68 տոկոսը կամ 578 մարդ։ Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Ահարոն Խաչատրյանն է։ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ընտրապայքարի մեջ չորս ուժ կար՝ «Գործարար», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» կուսակցությունները և «Ուժեղ Հայաստան» դաշինքը։ Ընտրողների ձայների մեծամասնությունը ստացել է «Գործարար» կուսակցությունը՝ 41,54 տոկոս կամ 5506 ձայն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 35,32 տոկոսը կամ 4681 ձայն, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 19,68 տոկոսը կամ 2609 ձայն։ «Հանրապետություն» կուսակցությունը չի անցել ավագանի։ «Գործարար» կուսակցություն է այս համայնքում առավելություն ստանում, իսկ ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Արմեն Գրիգորյանն է, որը ՔՊ կուսակցության անդամ է։ Կոտայքի մարզի Գառնի համայնքում ՔՊ-ն կրկին առաջադրված միակ ուժն է եղել և ստացել է ձայների 94,23 տոկոսը կամ 3235 ձայն, դեմ է քվեարկել 5,38 տոկոսը կամ 185 մարդ։ Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Տիգրան Պողոսյանն է։ Ծաղկաձոր համայնքում ՔՊ-ն ստացել է ձայների 84,56 տոկոսը կամ 2460 ձայն: Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածում Նարեկ Հարությունյանն է։ ՀՅԴ-ն այստեղ ստացեկ է ձայների 15,43 տոկոսը կամ 449 ձայն։ Հրազդանում ևս ՔՊ-ն ու ՀՅԴ-ն էին ընտրապայքարի մեջ։ ՔՊ-ն ստացել է ձայների 90,82 տոկոսը կամ 17 հազար 195 ձայն։ Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Սևակ Միքայելյանն է։ ՀՅԴ-ն ստացաել է ընտրողների ձայների 9,16 տոկոսը կամ 1736 ձայն։ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ևս ՔՊ-ն եղել է առաջադրված միակ ուժը՝ ստանալով ձայների 92,34 տոկոսը կամ 10 838 ձայն։ Դեմ է քվեարկել 7,06 տոկոսը կամ 829 մարդ։ Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Զավեն Մանուկյանն է։ Արթիկի ՏԻՄ ընտրություններին ևս չորս կուսակցություն էր առաջադրված՝ ՔՊ-ն, «Ազատ դեմոկրատներ»-ը, «Ապրելու երկիր»-ը, «Հայրենիք»-ը։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել է ձայների 74,79 տոկոսը կամ 13067 ձայն։ Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Անանիկ Ոսկանյանն է։ «Ազատ դեմոկրատներ»-ը ստացել է 10, 53 տոկոսը կամ 1840 ձայն, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 8,84 տոկոս կամ 1545 ձայն, իսկ «Հայրենիք» կուսակցությունը՝ 5,82 տոկոս կամ 1017 ձայն։ Սյունիքի մարզի Գորիս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Գործարար» կուսակցության ձևավորած «Համերաշխություն» դաշինքը ստացել է ձայների 93,57 տոկոսը կամ 13959 ձայն։ Այստեղ ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Առուշ Առուշանյանն է։ «Ապրելու քվե» դաշինքը ստացել է ձայների 6,41 տոկոսը կամ 957 ձայն։ Մեղրիում ևս չորս ուժ էր ընտրապայքարի մեջ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այստեղ ստացել է ձայների 71,83 տոկոսը կամ 3407 ձայն։ Ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Սերգո Գալստյանն է։ Մեղրիում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է ձայների 18,82 տոկոսը կամ 893 ձայն, «Հայաստանի եվրոպական կուսակցություն»-ը՝ 5,33 տոկոսը կամ 253 ձայն, իսկ «Հայաստանի շնորհապետական կուսակցություն»-ը՝ 3,98 տոկոսը կամ 189 ձայն։ Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքում ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 48,06 տոկոսը կամ 7382 ձայն։ Ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Հուսիկ Սահակյանն է։ «Հանրապետություն» կուսակցությունը ստացել է 46,86 տոկոս կամ 7197 ձայն, «Նոր դարաշրջան» կուսակցությունը՝ 5,07 տոկոս կամ 779 ձայն։ Ջերմուկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 92,76 տոկոսը կամ 2615 ձայն։ Այստեղ ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Վահագն Արսենյանն է։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 7,20 տոկոսը կամ 203 ձայն։ Վայք համայնքում ևս «Քաղաքացիական պայմանագիր»-ը առաջադրված միակ ուժն էր։ Իշխող ուժի օգտին քվերակել է ընտրողների 96,11 տոկոսը կամ 4186 ձայն։ Դեմ է քվեարկել 3,39 տոկոսը կամ 148 մարդ։ Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Մխիթար Մաթևոսյանն է։ Տավուշի մարզի Դիլիջան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 76, 27 տոկոսը կամ 4822 ձայն։ Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Դավիթ Սարգսյանն է։ Դիլիջանում «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է ձայների 16.24 տոկոսը կամ 1027 ձայն, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 7.45 տոկոսը կամ 471 ձայն։ Իջևանում երկու ուժ է առաջադրվել ՏԻՄ ընտրություններին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 86,12 տոկոսը կամ 10 403 ձայն։ Ընտրական ցուցակի առաջին համարն ու համայնքապետի թեկնածուն Արթուր Ճաղարյանն է։ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 13,85 տոկոսը կամ 1637 ձայն։ Լոռու մարզի Ֆիոլետովո և Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում մեծամասնական ընտրակարգով են ընտրությունները տեղի ունեցել։ Այս համայնքներում արդյունքների վերաբերյալ տվյալներ ԿԸՀ-ն դեռևս չի հրապարակել։ Մարզպետ Արեն Մկրտչյանը հայտնել է, որ Միխայել Չիչյովին, որին ՔՊ-ն սատարում էր, ընտրվել է Ֆիոլետովո համայնքի ղեկավարի պաշտոնում․ նա ստացել է ձայների 60.9%-ը։ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն էլ հայտնել է, որ Շամիրամ համայնքում 89.2% առավելությամբ հաղթանակ է տարել ՔՊ-ի թեկնածուն թեկնածուն՝ Մրազ Բրոյանը։ Ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո՝ մեկ շաբաթ անց, տեղի կունենա ավագանու մանդատների բաշխումը։ Մինչ այդ ժամկետը նախատեսված է վերահաշվարկների և հնարավոր բողոքների ներկայացման համար։ Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ