Քաղաքականություն
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Գերմանիայի շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարար Կարստեն Շնայդերը ստորագրել են շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության ոլորտներում համագործակցության վերաբերյալ մտադրությունների համատեղ հռչակագիր։ Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ-ից։ «Փաստաթուղթն ընդգրկում է կենսաբազմազանության պահպանությունն ու վերականգնումը, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը, կլիմայի փոփոխության մեղմումն ու հարմարվողականությունը, շրջանաձև տնտեսության զարգացումը և թափոնների կառավարումը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ու Սևանա լճի պահպանությանը։ Հռչակագիրը նոր հնարավորություններ է ստեղծում համատեղ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման և մասնագիտական կարողությունների զարգացման համար»,- ասվում է հաղորդագրությունում։ Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





