Հասարակություն
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը հերթական արդյունավետ գործողությունն է կատարել Սաուդյան Արաբիայի բրոնզե մեդալակիր «Ալ Ահլիի» կազմում (տեսանյութ): Ասիայի Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Ալ Ահլին» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով հաղթել է Կատարը ներկայացնող «Ալ Գարաֆային»: Հայ կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել դաշտի տերերի մեկնարկային կազմում, իսկ չորրորդ րոպեին գոլային փոխանցում է կատարել անգլիացի հարձակվող Այվան Թոնիին: Սպերցյանը փոխարինվել է 64-րդ րոպեին: «Ալ Ահլին» Ասիայի Չեմպիոնների լիգայի գործող հաղթողն է: Երեք խաղից հետո սաուդյան ակումբն ունի 7 միավոր: Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





