Հայաստանի ավելի քան 100 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ պահանջում են շրջանառությունից հանել «ՀՀ ընդերքի մասին» օրենսգրքում և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը՝ մտահոգություն հայտնելով, որ այն սահմանափակում է համայնքների մասնակցությունը բնապահպանական որոշումների կայացմանը և որոշումների ընդունման ավելի լայն լիազորություններ վերապահում պետական մարմիններին։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, մեր խոր վրդովմունքն ենք հայտնում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից, 2026 թվականի հոկտեմբերի 14-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում(e-draft.am) ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Տվյալ նախագիծը վտանգում է Հայաստանի Հանրապետությունում տեղական ժողովրդավարությունը, սահմանափակում է տեղական ինքնակառավարումը և սոցիալ-էկոլոգիական իրավունքները՝ ի նպաստ ընդերքօգտագործման բիզնեսի։ Մասնավորապես, խիստ մտահոգություն են առաջացնում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքին վերաբերող այն փոփոխությունները, որոնցով առաջարկվում է, որպեսզի համայնքի ավագանու նախնական անհամաձայնությունն այլևս չհանդիսանա փորձաքննության ներկայացված փաստաթղթերի փաթեթի ընդունումը մերժելու, փորձաքննության գործընթացը չսկսելու կամ փորձաքննության գործընթացը դադարեցնելու հիմք։ Նախագծով առաջարկվում է, որ համայնքի անհամաձայնության հիմքերն ուսումնասիրվեն փորձաքննության ընթացքում, իսկ դրանց հիմնավորվածության վերաբերյալ վերջնական դիրքորոշումը ձևավորի պետական լիազոր մարմինը։ Սույն օրենսդրական փոփոխությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների մասնակցությունը շրջակա միջավայրին և ընդերքօգտագործման ոլորտներին վերաբերող որոշումների կայացման գործընթացներում դառնում է խիստ սիմվոլիկ և ձևական, իսկ իրական որոշումների կայացումը վերապահվում է լիազոր մարմիններին և գործադիր իշխանությանը։ Խոսքը համայնքի բնակիչների կյանքի որակի, առողջության, ջրային ռեսուրսների, հողերի, կենսաբազմազանության, գյուղատնտեսության և կենսամիջավայրի վրա երկարաժամկետ ազդեցություն ունեցող որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու հնարավորության մասին է։ Համայնքներն ու դրանց բնակիչները կրում են հանքարդյունաբերական և այլ մասշտաբային տնտեսական գործունեության բացասական հետևանքների զգալի մասը։ Հետևաբար, նրանց դիրքորոշումը չի՛ կարող դիտարկվել որպես երկրորդական կամ զուտ խորհրդատվական կարծիք, իսկ դրա մերժումը՝ որպես սովորական վարչական ընթացակարգ։ Ներկայացված առաջարկությունների փաթեթը հակասում է Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք միջազգային համաձայնագրերին և խոչընդոտելու է դրանց իրականացմանը։ Մասնավորապես, փաթեթի ընդունման արդյունքում անհնար է դառնալու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության վերաբերյալ կոնվենցիային կից Կունմին-Մոնրեալի գլոբալ շրջանակի թիրախների ապահովումը, ոտնահարվելու է Օրհուսի կոնվենցիայով սահմանված՝ շրջակա միջավայրի հարցերին առնչվող որոշումների ընդունման գործընթացում համայքների մասնակցության իրավունքը, վտանգվելու է նաև CEPA-ի (Հայաստան–Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի) դրույթների իրականացումը: Մինչդեռ, այս և առնչվող մի շարք այլ փաստաթղթերով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է պարտավորություն ոչ թե նվազեցնելու հանրության մասնակցության մակարդակը որոշումների կայացման գործընթացներում, այլ ընդհակառակը՝ ամրապնդելու այն, հատկապես բնության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։ Ներկայացված առաջարկությունների փաթեթն ակնհայտորեն կասկածի տակ է դնում Հայաստանի Հանրապետության կառավարության ժողովրդավարությունն ամրապնդելու մտադրության և եվրոպական ինտեգրման ձգտումների անկեղծությունը։ Մենք՝ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, Պահանջում ենք՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից՝ շրջանառությունից հանել ներկայացված՝ հակաժողովրդավարական և համայնքների ու նրանց բնակիչների իրավունքները ոտնահարող նախագծերի փաթեթը։ ՀՀ կառավարությունից՝ վերհանել նախագծի հեղինակների, մասնավորապես՝ լիազոր մարմնի, համապատասխան վարչությունների և մասնագետների կողմից նմանատիպ նախագիծ առաջ մղելու շարժառիթները ու ընդերքօգտագործման ոլորտի բիզնես շրջանակների նկատմամբ նրանց ենթադրյալ կողմնակալության հիմքերը և ձեռնարկել քայլեր՝ ապագայում կանխելու նմանօրինակ պրակտիկաները։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը՝ սեղմ ժամկետներում և հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ մշակել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ՝ ընդլայնելու և ամրապնդելու հանրության մասնակցության հնարավորություններն ու երաշխիքները՝ ապահովելու Օրհուսի կոնվենցիայով սահմանված պարտավորությունները։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, քաղաքացիական հասարակության և համայնքային ակտիվ քաղաքացիների, գյուղական համայնքների բնակիչների, ֆերմերների, կանանց և երիտասարդների աշխարհագրորեն ընդլայնված ներգրավմամբ, ներդնել լրացուցիչ՝ ուղիղ ժողովրդավարության մեխանիզմներ, որոնք միտված կլինեն որոշումների կայացման գործընթացներում համայնքների բնակիչների ազդեցության բարձրացմանը, մասնավորապես՝ շրջակա միջավայրին վերաբերող հարցերում»։ Հայտարարությանը միացել են՝ 1. Օլեգ Դուլգարյան, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ, Լոռի, Ալավերդի 2. Սոնա Այվազյան, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Երևան 3. Արաքս Մելքոնյան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ, Երևան 4. Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Լոռի, Վանաձոր 5. Անահիտ Գևորգյան, «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ, Գեղարքունիք, Մարտունի 6. Զարուհի Հովհաննիսյան, «Արդարության նոր մշակույթ» ՀԿ, Երևան 7. Անահիտ Սիմոնյան, «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ, Երևան 8. Թեհմինե Ենոքյան, «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ, Երևան 9. Հռիփսիմե Քոչարյան, «Հաջողակ Կին» ՀԿ, Երևան 10. Շավարշ Մարգարյան, «Ցիտադել» իրավապաշտպան ՀԿ, Սյունիք, Քաջարան 11. Մհեր Կարագոզյան, «Հանրային Վերահսկողություն» ՀԿ, Արարատ, Վեդի 12. Գարեգին Միսկարյան, «+374 քաղաքական ինքնորոշման ակումբ» ՀԿ, Երևան 13. Արսեն Արսենյան, «Առողջ Միջավայր» ՀԿ, Կոտայք, Հրազդան 14. Ինգա Զարաֆյան, «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ, Երևան 15. Նիկոլայ Գրիգորյան, «Արտակարգ ալիք տեղեկատվական» ՀԿ, Տավուշ, Իջևան 16. Գեղամ Բաղդասարյան, «Հանրային օրակարգ» ՀԿ, Երևան 17. Ռուզաննա Ղազարյան, «Դալմա-Սոնա» հիմնադրամ, Երևան 18. Վիգեն Մնացականյան, «Մեղվաբուծության զարգացման և ուսուցման կենտրոն» ՀԿ, Լոռի, Ալավերդի 19. Անժելա Ստեփանյան, «Տարածաշրջանի կայուն զարգացում» ՀԿ, Արմավիր 20. Վարդուհի Ցոլակյան, «ՕՐԲԻՍ» ՀԿ, Շիրակ, Ախուրյան 21. Վարդուհի Անանյան, «Սինեմարթ» ԵՀԿ, Լոռի, Վանաձոր 22. Աննա Մարալյան, «Իրավունքի կենտրոն» ՀԿ, Երևան 23. Հովսեփ Խաչատրյան, «Ստեփանավան առանց հանք» քաղաքացիական նախաձեռնություն, Լոռի, Ստեփանավան 24. Աշխեն Բաբայան, «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ, Լոռի, Սպիտակ 25. Անի Սարգսյան, «Երիտասարդների Իմպուլս» երիտասարդական ՀԿ, Սյունիք, Կապան 26. Արփինե Խաչատրյան, «Կորիզ» Այգեզարդի երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն ՀԿ, Արարատ, Արտաշատ 27. Նվարդ Խաչատրյան, «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն», Սյունիք, Մեղրի 28. Գևորգ Քոթանջյան, «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ, Լոռի, Վանաձոր 29. Արտաշես Աբրահամյան, «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ, Երևան 30. Նարինե Մաթևոսյան, «ՄԵԴԻԱԱԿՈՒՄԲ» Քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ, Լոռի, Վանաձոր 31. «Հայկական բնապահպանական ճակատ» կամավորական նախաձեռնություն, Երևան 32. Գրիգոր Երիցյան, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ, Երևան 33. Դավիդ Մաթևոսյան, «Պախրա» ՀԿ, Լոռի, Թումանյան 34. Լևոն Բարսեղյան, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ, Շիրակ, Գյումրի 35. Կարինե Թորոսյան, «Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ, Երևան 36. Մուշեղ Հովսեփյան, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ, Երևան 37. Շուշանիկ Հարությունյան, Հայկական կլիմայական արդարության նախաձեռնություն, Երևան 38. Անդրանիկ Պապոյան, «Պանդո» համայնքային զարգացման ՀԿ, Շիրակ, Ախուրյան 39. Սերյան Ենոքյան, «ԷԿՈ Խմբակ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ, Լոռի, Վանաձոր 40. Նազելի Վարդանյան, «Հայաստանի անտառներ» ՀԿ, Երևան 41. Գայանե Բալայան, «Արգինա» մշակութային ՀԿ, Լոռի, Ստեփանավան 42. Տիգրան Ավագյան, «Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ, Երևան 43. Տիգրան Մաթևոսյան, «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն ՀԿ, Արարատ 44. Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, Երևան 45. Լիանա Սահակյան, «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ, Սյունիք, Գորիս 46. Արթուր Վարդազարյան, «Նոր հորիզոններ» ՀԿ, Սյունիք, Գորիս 47. Արփինե Երիցյան, «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» ՀԿ, Տավուշ, Իջևան 48. Նարե Հովհաննիսյան, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, Երևան 49. Յուրի Ավագյան, «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամ, Երևան 50. Տաթևիկ Աղաբեկյան, «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ, Երևան 51. Նվարդ Քոչարյան, «Գիտելիքահենք հասարակություն» գիտակրթական ՀԿ, Երևան 52. Հայկուհի Առաքելյան, «Վայոց Ձորի Էվոլյուցիա» ՀԿ, Վայոց Ձոր, Եղեգնաձոր 53. Հասմիկ Մխիթարյան, «Գյումրու առաջընթաց» ՔԶՀԿ, Շիրակ, Գյումրի 54. Սերգեյ Գաբրիելյան, «Դիգնիթի» ՀԿ, Երևան 55. Էմիլիա Մարտիրոսյան, «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ, Լոռի, Փամբակ 56. Մանյա Մելիքջանյան, «Լոռե էկո-ակումբ» ՀԿ, Լոռի, Ստեփանավան 57. Արթուր Գրիգորյան, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ, Երևան 58. Աստրիկ Վարդանյան, Աստղիկ Վարդանյան, «Միշել Օդեն Մայր» (ՄՕՄ) կենտրոն ՀԿ, Երևան 59. Հենրիկ Մխիթարյան, «Կանաչ փոփոխություն» ՀԿ, Լոռի, Վանաձոր 60. Արմեն Փարսադանյան, «Կայուն զարգացում» ՀԿ, Սյունիք, Կապան 61. Կամո Առաքելյան, Երեխաների աջակցության հիմնադրամ, Կոտայք, Հրազդան 62. Արթուր Պապյան, Երևանի մամուլի ակումբ, Երևան 63. Սուսաննա Շահնազարյան, «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ, Սյունիք, Գորիս 64. Ժենյա Մայիլյան, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ, Երևան 65. Մարինե Եգորյան, «Երեխայի և ընտանիքի զարգացման կենտրոն» բարեգործական ՀԿ, Կոտայք, Հրազդան 66. Նելլի Վարդանյան, «Արագած Հովիտ ՏԱԽ» ՏԶՀԿ, Շիրակ, Արթիկ 67. Մարիաննա Պեպանյան, «ՀԵԲԱ» ՀԿ, Լոռի, Ալավերդի 68. Մանուշ Մարալչյան, «Հանուն իրավահավասարության» իրավապաշտպան ՀԿ, Տավուշ, Իջևան 69. Ռազմիկ Մնացականյան, «Միավորող կամուրջ» սոցիալական ՀԿ, Արագածոտն, Աշտարակ 70. Շուշանիկ Սահակյան, «Երիտասարդական գաղափարներ» ԵՀԿ, Տավուշ, Դիլիջան 71. Ղարիբ Հարությունյան, «Կոմպասս» գիտահետազոտական կենտրոն ՀԿ, Շիրակ, Գյումրի 72. Նազիկ Ավագյան, «ԿԱՄՔ Լոռվա երիտասարդական ծրագրերի կենտրոն» ՀԿ, Լոռի, Ստեփանավան 73. Հռիփսիմե Մարտիրոսյան, «ՀԵՆԱՐԱՆ» հիմնադրամ, Երևան 74. Արարատ Գևորգյան, «Իջևան երիտասարդական դաշինք» ՀԿ, Տավուշ, Իջևան 75. Լիաննա Ասոյան, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, Գեղարքունիք, Գավառ 76. Հասմիկ Ասլանյան, «Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ, Երևան 77. Արմինե Զաքարյան, «Կանանց սոլիդարության տարածք» ՀԿ, Լոռի, Վանաձոր 78. Աննա Զաքարյան, «Լոռվա Ձոր ՏԱԽ ՏԶ» ՀԿ, Լոռի, Թումանյան 79. Գրիգոր Ջանիկյան, «Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ, Երևան 80. Վահրամ Հովեյան, «Բայազետ կենտրոն» ՀԿ, Գեղարքունիք, Գավառ 81. Գևորգ Ղուկասյան, «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ, Շիրակ, Գյումրի 82. Անահիտ Բադալյան, «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամ, Տավուշ, Բերդ 83. Հայկ Հովհաննիսյան, «Մեղվաշխարհ» մեղվաբուծության զարգացման հիմնադրամ, Գեղարքունիք, Ճամբարակ 84. Սաթենիկ Խաչատրյան, «ԱՐԱՐՈՒՄ» համայնքային զարգացման ՀԿ, Գեղարքունիք, Ճամբարակ 85. Հերմինե Վարդանյան, «Արտ Պլատֆորմ» մշակութային, երիտասարդական ՀԿ, Շիրակ, Արթիկ 86. Անի Մարգարյան, «Ինոհաբ» երիտասարդական կենտրոն ՀԿ, Շիրակ, Անի 87. Սուսաննա Էլբակյան, «Սրբազան հող» բարեգործական ՀԿ, Շիրակ, Գյումրի 88. Սիլվա Ադամյան, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ, Երևան 89. Շուշան Ռաֆայելյան, «Կանանց աջակցող խումբ» ՀԿ, Արագածոտն, Թալին 90. Գենյա Պետրոսյան, Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ, Երևան 91. Հերմինե Դիլանչյան, «ՏԱՐՈՆ» երիտասարդական զարգացման ՀԿ, Սյունիք, Գորիս 92. Կարեն Չիլինգարյան, «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ, Երևան 93. Էլմիրա Բալասանյան, «Մաքուր Գորիս» բնապահպանական ՀԿ, Սյունիք, Գորիս 94. Նաիրա Նահապետյան, «Ապահով անկյուն» ՀԿ, Արարատ, Մասիս 95. Դանիել Իոանիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ, Երևան 96. Հռիփսիմե Պետրոսյան, «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» ՀԿ, Շիրակ, Ախուրյան 97. Մայա Բարխուդարյան, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ, Երևան 98. Սարգիս Սեդրակյան, «Ֆերմերային շարժում» ՀԿ, Երևան 99. Սաթիկ Բադեյան, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ, Գեղարքունիք, Սևան 100. Էդգար Չատինյան, «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ, Լոռի, Վանաձոր 101. Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ, Երևան 102. Նունե Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Երևան 103. Նատալիա Մարտիրոսյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայկական կոմիտե, Երևան 104. Սեյրան Մարտիրոսյան, «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ, Շիրակ, Գյումրի 105. Նարեկ Բոցինյան, «Առաջընթաց» երիտասարդական ՀԿ, Արագածոտն, Աշտարակ 106. Գևորգ Մանուկյան, «Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն» ՀԿ, Լոռի, Վանաձոր 107. Ալբերտ Հարոյան, «Էկոպոլիսի բնապահպանական կենտրոն», համայնքային զարգացման և անվտանգության համար ՀԿ, Տավուշ, Դիլիջան Հիշեցնենք՝ ՏԿԵՆ-ն օրենքում փոփոխություն է առաջարկում․ ըստ դրա՝ համայնքի ավագանու նախնական անհամաձայնությունն այլևս չի խոչընդոտի բնապահպանական փորձաքննության մեկնարկը կամ ընթացքը։ Տեղական ինքնակառավարման մարմնի բացասական դիրքորոշումը չի հանդիսանալու փորձաքննության փաստաթղթերը մերժելու կամ գործընթացը դադարեցնելու հիմք։ «Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ