Köklü Degisim Medya-ի Ստամբուլի ներկայացուցիչ Մուհամմեդ Էմին Յըլդըրըմը ձերբակալվել է Ստամբուլի ոստիկանության կողմից՝ սոցիալական ցանցերում իր գրառումների համար, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Köklü Değişim-ի հայտարարության մեջ մանրամասներ չեն նշվել նրա ձերբակալությանը հանգեցրած գրառումների կամ հետաքննության շրջանակի մասին։ Հավելենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հոկտեմբերի 21-ին երկիր մուտքի արգելք էր սահմանել ու անցանկալի անձանց ցուցակում ներառել Թուրքիայի 31 քաղաքացու, որոնց թվում էին լրագրողներ, քաղաքական գործիչներ։ Նրանց թվում է Էմին Յըլդըրըմը։ Թուրքիայում նրա ձերբակալությունը կապում են հենց Բաքվի դիրքորոշման հետ։ Նշենք, որ Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելքի որոշումը Թուրքիայում քննադատողներից էր նաև Յըլդըրըմը, որի ներկայացրած «Köklü Değişim» («Արմատական փոփոխություն») իսլամական-քաղաքական շարժումը բողոքի ցույցեր էր կազմակերպել Անկարայում Ադրբեջանի դեսպանատան և Ստամբուլում ադրբեջանական հյուպատոսության շենքերի մոտ։ Ստամբուլում ակցիային մասնակցել է նաև Յըլդըրըմը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը սոցիալական ցանցերում նույնպես գրառում էր կատարել՝ քննադատելով այդ որոշումը և կոչ անելով Բաքվին չեղարկել այն։ Նրա հայտարարությունները կոշտ արձագանքի էին արժանացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած «Նոր Ադրբեջան» կուսակցության կողմից։ Լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն Անկարայից պահանջել է պաշտոնից հեռացնել Սարալին, ինչպես նաև քրեական պատասխանատվության ենթարկել սոցիալական ցանցերում Ալիևին վիրավորած մեկնաբաններին։ Սարալն արդեն պաշտոնից ազատվել է։ Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու, այդ թվում՝ իշխանական գործիչների, ներառել է անցանկալի անձանց ցուցակում և արգելել մուտքը երկիր «Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Նմանատիպ նյութեր Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը