Երևանի Կիևյան փողոցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ զենքի գործադրմամբ խուլիգանության, գույքը խուլիգանական դրդումներով վնասելու և սպանության փորձի հատկանիշներով։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք՝ ՆԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 23։44-ին, բժշկական կենտրոններից մեկից 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը Կիևյան փողոցից վիրավորումով բուժօգնության է տեղափոխել մեկ անձի։ «ՆԳՆ ոստիկանության տարբեր ծառայությունների աշխատակիցների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, Կիևյան փողոցում վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում տղամարդկանցից մեկը ատրճանակ է գործի դրել»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ոստիկանները հայտնաբերել են միջադեպի երկու մասնակցի և միջոցառումներ են ձեռնարկում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ «Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել