Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկական ոսկե և բրոնզե մեդալով ավարտեց մրցելույթը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած աշխարհի առաջնությունում։ Հայաստանի վերջին ներկայացուցիչներ Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ) գոտեմարտեցին բրոնզե մեդալի համար։ Աշխարհի առաջնության կրկնակի ու Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը 6:10 հաշվով պարտվեց օլիմպիական չեմպիոն ու բրոնզե մեդալակիր, կուբացի Լուիս Օրտա Սանչեսին, իսկ Գևորգ Թադևոսյանը 4:1 հաշվով ուժեղ գտնվեց ուկրաինացի Յարոսլավ Ֆիլչակովից։ Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճել էր Կարեն Ասլանյանը (63 կգ), որը կարիերայում առաջին անգամ դարձել էր աշխարհի չեմպիոն։ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել ամբողջական կազմով՝ 10 մասնակցով: Նորայր Հախոյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) պարտություն են կրել ու ավարտել ելույթներն առանց մեդալի: Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում