ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ Հայաստանի և Իրանի պետական սահմանի իրանական կողմում սահմանանշանների չափագրման և այդ հարցով իրանական կողմի հետ բանակցություններ վարելու նպատակով։ Որոշմամբ հաստատվել է նաև աշխատանքային խմբի կազմը։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը՝ 1. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանի իրանական կողմում սահմանանշանների չափագրման և այդ հարցով Իրանի Իսլամական Հանրապետության հետ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ: 2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ։ Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը