Միջազգային
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հոկտեմբերի 27-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։ Գերատեսչության հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում Էրդողանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է ունենա անհրաժեշտ տեսլականն ու փորձը՝ կազմակերպության՝ բազմակողմ համագործակցության կենտրոնի դերը վերականգնելու և անհրաժեշտ բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու համար։ ՄԱԿ-ի գործող գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Էրդողանը նաև Մակրոնին հրավիրել է մասնակցելու ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության հարցերով COP31 համաժողովի շրջանակում Թուրքիայում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։ Իր հերթին, Մակրոնը շնորհավորել է Էրդողանին հոկտեմբերի 29-ին նշվող Թուրքիայի Հանրապետության օրվա կապակցությամբ։ ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





