ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է առաջիկայում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմի Զելենսկու հետ։ «Մենք զգալի առաջընթաց ունենք Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում։ Շատ շուտով հանդիպում կունենանք»,- լրագրողներին ասել է Թրամփը։ .@POTUS: "We're making a lot of progress with Russia-Ukraine. There'll be a meeting set up very soon." https://t.co/N0vU2zoIsJ — Rapid Response 47 (@RapidResponse47) October 28, 2026 .@POTUS: "We're making a lot of progress with Russia-Ukraine. There'll be a meeting set up very soon." https://t.co/N0vU2zoIsJ Պատասխանելով ճշտող հարցին, թե ում հետ է նախատեսվում հանդիպումը, ԱՄՆ նախագահը պատասխանել է, որ խոսքը Պուտինի և Զելենսկու մասին է։ Թրամփը նաև հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի «զգալի առաջընթաց գրանցել»։ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ բանակցությունները նախատեսվում է անցկացնել նոյեմբերի կեսերին։ Սպասվում է, որ հանդիպումը կկայանա Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում, սակայն հստակ ամսաթիվ դեռևս չի նշվում։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել էր, որ, ամենայն հավանականությամբ, Աբու Դաբիի հանդիպումը կկայանա նոյեմբերի 4-ին։ Լուսանկարը՝ Kent Nishimura/AFP via Getty Images