Ռոբերտ Արզումանյանը հեռացել է Երևանի «Ուրարտուի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրը խզվել է երկկողմանի համաձայնությամբ: Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանը 2025 թվականի ամռանն էր միացել «Ուրարտուին»: Արզումանյանի գլխավորությամբ երևանյան ակումբն անցկացրել է 45 հանդիպում ու տարել 21 հաղթանակ։ «Ուրարտուի» գլխավոր մարզիչի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Ֆրանսիսկո Կոմպանը: Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում Հակոբ Սերոբյան. «Աշխարհի առաջնության արդյունքն անակնկալ էր ինձ համար». ՏԵՍԱՆՅՈՒԹ