Սենեգալի մայրաքաղաք Դակարում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 13-ը կկակայան ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը։ Հայաստանը կներկայացնեն 5 մարզիկներ բռնցքամարտ, լող, աթլետիկա և թաեքվոնդո մարզաձևերում։ Հանդես կգան լողորդներ Վլադիմիր Վարոսյանը (100 մ բաթերֆլայ) և Մարգարիտա Գևորգյանը (50 մ ազատ ոճ), բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը (65 կգ), թաեքվոնդոիստ Դավիթ Գրիգորյանը (55 կգ) և աթլետ Աստղիկ Փանոսյանը (100 մ վազք)։ Պատանեկան Օլիմպիական խաղերում 207 երկրի շուրջ 2600 մարզիկներ պայքարելու են մեդալների 153 հավաքածուների համար։ Օլիմպիական խաղերն առաջին անգամ են անցկացվելու Աֆրիկա մայրցամաքում։ Ռոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտուից» Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Հայաստանը մեկ մեդալ է նվաճել բռնցքամարտի երիտասարդական ԱԱ-ում