Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ «Հետք»-ի տաղավարում զրուցել ենք Հայաստանի ֆինանսական շուկայի վիճակի, գնաճի, տոկոսադրույքների, բանկերի շահույթի, գերկապիտալացված բանկային համակարգի, ԿԲ-ի վերահսկողության, բանկային զեղծարարությունների, տնտեսության վիճակի, փոխարժեքի և այլ թեմաների մասին։ Անդրադարձել ենք նաև գազի գնի վերաբերյալ նրա վերջին՝ աղմուկ հանած մեկնաբանությանը, որում օգտագործվել էր «ապոկալիպտիկ սցենար» արտահայտությունը։