Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը վերսկսեց իր ելույթը։ Հիշեցնենք՝ մոտ մեկ ժամ առաջ ԱԺ-ում իրավիճակը լարվել էր, այնուհետև վերածվել ծեծկռտուքի հենց նրա ելույթի ժամանակ։ Չախոյանը հայտարարեց, որ ընդդիմադիրների գործողությունները, իր գնահատմամբ, խուլիգանական բնույթ են կրել։ «Ժողովրդավարական երկրներում նման պահվածքը, քան խուլիգանական, կներեք, այլ կերպ հնարավոր չէ որակել և անվանել։ Առավել ևս այն դեպքում, երբ որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել ձեզանից և ոչ մեկի հասցեին։ Չի ստացվելու կռիվ հրահրել ու առանց ծեծ ուտելու փախնել Ազգային ժողովի նիստերի դահլիճից»,- ասաց նա։ Չախոյանն այնուհետև պնդեց, որ միջադեպը պատահական չի եղել և դիմեց ընդդիմադիր պատգամավոր Նարեկ Կարապետյանին։ «Իմ ելույթի ժամանակ Նարեկ Կարապետյանը հնչեցնում է վիրավորանքներ նստած տեղից, կանգնում գալիս է ամբիոնից ելույթ ունեցողի վրա։ Խփեցի՞, պարո՛ն Կարապետյան․ կռիվ հրահրեցիք, խփեցի՞, կերա՞ք, է՞դ էիք ուզում, դա՞ էիք ուզում»,- հայտարարեց նա։ Պատգամավորը նաև ընդդիմությանը մեղադրեց Հայաստանի վարչապետի պաշտոնում, իր ձևակերպմամբ, «Ռուսաստանի ու Կիպրոսի անձնագրով անձի» առաջմղման փորձի մեջ։ Նա հանրությունից ներողություն խնդրեց խորհրդարանում տեղի ունեցածի համար՝ պատասխանատվությունը վերագրելով ընդդիմության պահվածքին։ Մանրամասները՝ տեսանյութում։ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ