Քաղաքականություն
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներին և պետության տեղադիրքին աշխարհաքաղաքական փոփոխությունների համատեքստում։ Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանում ստեղծվել է մի վիճակ, երբ ցանկացած գործընթաց գնահատվում է բացառապես աշխարհաքաղաքական կողմնորոշումների պարզունակ պրիզմայով: Անդրադառնալով Ռուսաստանից կախվածությունը թոթափելու իշխանությունների քաղաքականությանը՝ քաղաքագետն ընդգծել է այլընտրանքի անհրաժեշտությունը. «Երբ որ դուք ասում եք, որ մենք ուզում ենք այս կախվածությունից հեռանանք, որովհետև պարզվել է՝ մեզ բարեկամ չեն և յլն, դա նշանակում է՝ որ դու պիտի ալտերնատիվ տաս։ Եվ երբ որ այդ ալտերնատիվը համոզիչ չի… Դու չես կարող դուրս գալ դրա տակից։ Մենք որևէ ալտերնատիվներ ունե՞նք, թե չունենք»։ Սարգսյանի համոզմամբ՝ հայ հասարակությունը պատմականորեն կանգ է առել անցյալում և չի կարողանում արժևորել իր անկախությունը. «Հայերը մնացել են 1921 թվականին։ Ոնց որ գերխնդիր էր Հայաստանի ստեղծումը՝ որպես պետություն վերջնականապես Կարսի պայմանագրով դա հաստատվեց… ժողովուրդը չէր էլ կարող այս 30-35 տարվա մեր նորագույն պատմությունը գնահատեր… Անկախությունը ստացան, ոչ մեկը չէր հասկանում՝ ինչպես ստացան… չօգտագործվեց…»։ Համեմատելով հետպատերազմյան շրջանում Հայաստանի և Ադրբեջանի վարած քաղաքականությունները՝ քաղաքագետն արձանագրեց. «Տեսեք, Ադրբեջանը ինչ է անում։ Ադրբեջանը անընդհատ խոսում է, որ մենք ստեղծել ենք նոր իրականություն, մենք բոլորին ստիպել ենք հաշվի նստել մեզ հետ… Իսկ մենք ի՞նչ ենք անում, մենք ասում ենք գիտեք ինչ է, այս-այս բաները կդնենք, էսքան տարածքը, ես ճանաչել եմ, սենց»։ Նա խոսել է նաև ապաշրջափակման հարցից․ «Երբ որ դու էս կամ էն պատճառով հրաժարվում ես որոշում ընդունելուց… ինքդ կդառնաս այն, որ քեզ հետ խոսեն։ Մեզ զրկել եք որոշում ընդունելու հնարավորությունից, ԹՐԻՓՓ-ի մասին է խոսքը։ Բոլորը շատ ուրախ են, որ դրել են դա նստել… Ինչ որ դու ստեղծում ես, նա էլ քեզ տանում է համապատասխան տեղ… Եթե դու տրամադրված չես, նշանակում է՝ դու ուրիշի ձեռքին խաղալիք ես դառնալու»։ Ըստ քաղաքագետի՝ միջազգային դերակատարները, մասնավորապես ԱՄՆ-ը, չեն աջակցի տարածաշրջանային այնպիսի նախագծերի, որոնք կուժեղացնեն Ռուսաստանին. «Միացյալ Նահանգները մեծ սիրով իրենց ձեռքի տակ շատ դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանի միջոցով ամբողջ Եվրոպան դրել են Ռուսաստանի տակ, փակել են դեպի արևելք, հանկարծակի այսպես մի հատ գեղեցիկ ճանապարհ տան»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





