Միջազգային
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ խորհրդակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո։ Նրա խոսքով՝ ժամկետները, ի թիվս այլ գործոնների, կախված կլինեն, այդ թվում, ռազմաճակատում իրավիճակից, գրում է Ինտերֆաքսը։ «Ամսաթիվը նույնպես կորոշվի։ Հստակ է, որ դա կլինի նոյեմբերի 4-ից հետո»,- ասել է Ուշակովը։ Մեկնաբանելով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարությունը, թե եռակողմ խորհրդակցությունները կարող են կայանալ նոյեմբերի 4-ին, Ռուսաստանի նախագահի օգնականն ընդգծել է․ «Մենք դեռ որևէ ազդակ չենք փոխանցել»։ Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա խորհրդակցություններում ռուսական պատվիրակության կազմը կհայտարարվի ավելի ուշ։ «Մեզ մոտ, իհարկե, հիմնական կմախքը կա, բայց կարծում եմ՝ վերջնական կազմը կձևավորվի մոտ ապագայում»,- ասել է նա։ Միաժամանակ, Ռուսաստանի նախագահի օգնականը վստահեցրել է, որ այս պահին չի քննարկվում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեին Ուկրաինայի շուրջ բանակցություններում որպես Եվրոպայի ներկայացուցիչներ դիտարկելու հարցը։ «Առայժմ այդ մասին ընդհանրապես խոսք չկա, և ոչ ոք ոչինչ չի քննարկում, քանի որ ներկայում պայմանավորվածություն կա վերսկսել եռակողմ խորհրդակցությունները՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների ու պատվիրակությունների մասնակցությամբ»,- լրագրողներին ասել է Ուշակովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Մոսկվան կարող է Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարներին դիտարկել որպես Եվրոպայի ներկայացուցիչներ բանակցություններում։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 10-ին։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





