Միջազգային
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
Թուրք ներդրողները պատրաստ են գնել Թուրքիայում կառուցվող «Աքքույու» ատոմակայանի նախագծում «Ռոսատոմի» բաժնեմասի մի մասը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովի շրջանակում ցուցահանդեսի այցելության ժամանակ, գրում է Ինտերֆաքսը։ «Այնտեղ ամբողջ ֆինանսավորումը մերն է՝ ամբողջ 25 միլիարդ դոլարը։ Դա 100 տոկոսով ռուսական ներդրում է։ Նախագիծն իրականացվում է բացառիկ պայմաններով․ մենք կառուցում ենք, շահագործում և տիրապետում ենք կայանին։ Սակայն այժմ Թուրքիայում հայտնվել են ընկերություններ, որոնք նույնպես ցանկանում են մասնակցել այս գործընթացին և պատրաստ են գնել բաժնեմասի մի մասը։ Մենք միայն ողջունում ենք դա»,- ասել է ՌԴ նախագահը։ Այն, որ «Ռոսատոմը» բանակցություններ է վարում Թուրքիայում «Աքքույու» ատոմակայանի կառուցման նախագծում իր 49% բաժնեմասը վաճառելու շուրջ, 2025 թվականին հայտնել էր «Աքքույու Նյուկլեար» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Անտոն Դեդուսենկոն։ «Ռոսատոմում» հիշեցրել էին, որ նման հնարավորություն նախատեսված է նախագծի իրականացման վերաբերյալ 2010 թվականին կնքված միջկառավարական համաձայնագրով։ 2026 թվականի գարնանը ռուսական պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտնել էր, որ «Ռոսատոմը» մի շարք թուրքական ընկերությունների հետ բանակցություններ է վարում՝ նրանց «Աքքույու» ատոմակայանի նախագծի կանոնադրական կապիտալում ներգրավելու շուրջ։ «Ներդրողների ներգրավման ուղղությամբ առաջընթաց կա»,- ասել էր նա Ռուսաստանի էներգետիկ շաբաթ-2026 համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում։ «Ռոսատոմը» Թուրքիայի Մերսին նահանգում կառուցում է երկրի առաջին՝ «Աքքույու» ատոմակայանը։ Ատոմակայանը բաղկացած կլինի չորս էներգաբլոկից, յուրաքանչյուրը՝ 1200 ՄՎտ հզորությամբ։ Առաջին էներգաբլոկի շահագործումը նախատեսվում է մինչև 2026 թվականի վերջը։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
Աղբյուր՝ Factor.am — ընդհանուր լրահոս





